Показаны сообщения с ярлыком Իմ Հեքիաթները. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ Հեքիաթները. Показать все сообщения
понедельник, 2 ноября 2015 г.
Ռոբոտը
Մի անգամ մի մարդ, որ մեքենաներ էր հորինում, հարտնվեց մի դատարկ մոլորակում և սարքեց մի ռոբոտ, որը մեքենաներ էր սարքում: Ռոբոտը ամեն օր հինգ մեքենա էր սարքում: Սակայն մի օր ռոբոտ հոգնեց , երբ արդեն մարդը գնացել էր: Մարդը վերադարձավ տեսնելում ամեն ինչ լավ է, թե ոչ: Նա ամեն ինչ տեսավ և ուրիշ ռոբոտներ սարքեց մարդկանց նման, որ մեքենաները քշեն , տներ սարքեց նրանց համար: Ռոբոտի մեջ յուղ լցրեց, որ ինքնուրույն աշխատի: Եվ հետ վերադարձավ երկիր: Հետո հասկացավ, որ ռոբոտի ու մեքենաների կարիքը երկիր մոլորակում կա: Եվ բոլոր ռոբոտներին հետ բերեց ,իսկ մեքենաների համար տեղ չկար և դրա համար նրանք մնացին այնտեղ: Եվ այդ մոլորակը դարձավ մեքենաների մոլորակ, բայց որպեսզի մեքնաները բենզին ունենան ,այդ մարդը ստեղծեց մի քանի սպասարկող մեքենա որոնք առանց բենզին են և հետո այդտեղ սպասարկում էին միասին (Ավտո) մեքենաները:
понедельник, 2 июня 2014 г.
,,Երեք խնձորների ճանապարհորդությունը,,
Երեք խնձորներ ապրում էին ծառի վրա: Նրանք շատ էին ուզում ճամփորդել: Մի անգամ գյուղացին նրանց քաղում է, հետո դնում մեքենայի մեջ: Խնձորներն ուրախանում են, մտածում են,
որ իրենց երազանքը կատարվեց:
Հետո գյուղացին խնձորները դնում է պարկերի մեջ: Խնձորներն ավելի են ուրախանում:
Գյուղացին վաճառում է խնձորները մի ընտանիքի: Այնտեղ ապրում էր մի չարաճճի տղա: Նա մի անգամ խնձորները թաքուն վերցնում ու իջնում է բակ:
Խնձորները դնում է իր գրպանի մեջ, բայց քայլելիս դրանք պատահաբար ընկնում են մի պարկի մեջ, որը ձեռքին քայլում էր մի տիեզերագնաց: Տիեզերագնացը պատրաստվում էր իր պարկով երկինք թռչելու: Նա
, առանց իմանալու , որ իր պարկում խնձոր կա,
պարկի հետ միասին իր տիեզերանավով թռչում է տիեզերք:
Հենց տիեզերքում էլ երեք խնձորները պարկից դուրս են թռչում ու ընկնում երկիր մոլորակի վրա:
Մի մարդ էլ տեսնելով, որ երկնքից երեք խնձոր է ընկնում` ասում է Ուրեմն հեքիաթը վերջացավ?.
,,Ծույլ մեղվի զարմանալի արկածները,,
Կար-չկար մի ծույլ մեղու կար:Նա ապրում էր մի շատ աշխատասեր մեղուների փեթակում:Քանի որ նա չէր աշխատում, մեղուները նրան վռնդեցին փեթակից: Նա, որպեսզի սոված չմնա, գնաց մարդկանց ընտանիք: Այնտեղ
մի երեխա էր ապրում:Մարդիկ նրան չնկատեցին:Առաջին օրը նա թաքուն գնաց և ուտելիք գողացավ,հետո
մտավ երեխայի խաղալիք մեքենայի մեջ և սկսեց վարել մեքենան:Գիշերը նա գիշերեց երեխայի
հրացանի մեջ,որովհետև այնտեղ շատ տաք էր:Առավոտյան, երբ դեռ մեղուն քնած էր հրացանի
մեջ, տղան վերցրեց հրացանը և կրակեց պատին:Մեղուն կպավ պատին և քանի որ նա թեթև էր,իսկ պատը ամուր ,նա ամիջապես
կպավ առաստաղին ,ըկավ գետնին ,մարդիկ նրան տեսան
և սկսեցին խնամել:
Подписаться на:
Сообщения (Atom)

