понедельник, 25 января 2016 г.

Պատմության առաջադրանքներ

Հայկազունի Երվանդականների Թագավորությունը Ք.Ա. 5-7-րդ դարերում

պատասխաններ
1.Մովսես Խորենացին ասում էր, որ Հայկազունիների ներկայացուցիչ Սկայորդին կարողանում է հզոր իշխանություն հաստատել Հայաստանի հարավ-արևմուտքում:
2. Պարույրի իշխանությունը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքին: Նա դաշինք կնքեց Բաբելոնիայի և Մարաստանի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Քաղաքի գրավմանը մասնակցելու համար Պարույրը թագադրվեց Մարաստանի թագավորի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր: 
3. Հայկազունիների տոհմը հետո կոչվեց Երվանդունի, որովհետև Պարույրին հաջորդեց Երվանդ Առաջին Սակավակյացը: 
4.Երվանդ Առաջին Սակավակյացի թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ հյուսիսային Միջագետք: 
5. Մովսես Խորենացու ասում էր, որ Տիգրան Երվանդյանը Հայկից ու Արամից հետո ամենաքաջ Հայկազունին է: Նրա իշխանությունը Հայաստանի, Կապադովկիայի և Վրաստանի վրա էր: 

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

1.Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամեներում՝ Հարմինույա, իսկ բաբելոներենում՝ Ուրարտու: 
2. Բեհիսթունյան արձանագրության մեջ գրված է, որ Դարեհ առաջինը մյուս երկրները կարողանում էր նվաճել մեկ արշավանքով, իսկ դեպի Հայաստան պահանջվեց 5 արշավանք: Եվ միայն 5-րդ արշավանքից հետո հայերն ընդունեցին Դարեհի գերիշխանությունը: 
3.Ք.Ա. 520 թվականին Աքեմենյան տերությունը բաժանվում է 20 մեծ վարչական միավորների՝ սատրապությունների: Հայաստանը կազմում է 13-րդ սատրապությունը: Հայաստանը  որպես սատրապություն Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք.Ա. 331 թվականը: 
4. Քսենոփոնը եղել է հույն զորամար և պատմիչ: Նա ասում էր, որ հայերը շատ հյուրասեր են և բոլոր տներում նրան հյուրասիրել են տարբեր խմիչքներով և մսեղենով: Քսենոփոնը գրել է, որ առաջին անգամ գարեջուր տեսել  է Հայաստանում: 
5. Նախքան Աքեմենյան տիրակալ դառնալը Դարեհ 3-րդը եղել է Հայաստանի Սատրապը և Հայոց գահի վրա կրել է Արտաշատ պատվանունը:

1.Ալեքսանդր Մակեդոնացու մահից  հետո ,նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասերի, որոնցից ամենամեծը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան պետությունն էր։ Մակեդոնացիները բռնագրավել էին  Կապադովկիան, թագավորին էլ սպանել։ Նրա որդին  Հայոց արքա Արդոատեսի շնորհիվ կարողանում է վերականգնել գահը։ Դա վկայում է, որ Ք․ ա․ IV վերջին , արդեն վճռորոշ ուժ էր տարածաշրջանում։

2․    Ք.ա.III դարում Սելևկյան տերությունը փորձեց նվաճել Հայաստանը, բայց փորձերը ապարդյուն անացան , քանի որ Մեծ Հայքն և փոքր Հայքը գործում էին միասնաբար։ Ք.ա. մոտ 260-240 թթ.հայոց արքա Սամոս(Շամ)Երվանդականը կառուցեց Կոմմագենեի կենտրոն Սամոսատ(Շամշատ) քաղաքը և հատեց դրամներ։

3․

     Ք.ա.240 թթ.Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոպքում։ Արշամը շատ հզոր է եղել և  կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տիրակալի դեմ ապստամբած նրա  եղբորը  ։
4․  Ք.ա.III-դարի վերջում Հայաստանը շատ թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյան տերության վաղեմի ծրագրի իրագործությանը ։ Դա , նաև նպաստեց հայերի ներքին պառակտվածությունը ։Ք.ա.201թ. Սելևկյան արքա Անտիոքոս III–ի զորքերը Արտաշեսի և Զարեհի հրամանատարությամբ  արշավեցին Հայաստան։ Նրանք գրավեցին Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանվեց Երվազ քրմապետը։

Комментариев нет:

Отправить комментарий