Մենք
այս ամառ գնացել էինք ծովափ՝ հանգստանալու:
Մի
ամառվա շոգ օր ծովափում մի հայ տղա գնաց, որ լողա ծովում: Նա դեռահաս էր: Նա գնաց շատ
խորը և սկսեց խեղդվել: Նրա հայրը չկարողացավ հասնել նրան: Այդ ամենը տեսան ադրբեջանցիները,
ովքեր նույնպես հանգստանում էին ծովափում:
Նրանք մտան ծովն ու փրկեցին տղային: Այդ դեպքը ես չտեսա: Բայց տեսա, թե ինչպես բոլորը մեծահասակները, երբ
իմացան, վազեցին ափ: Մի քանի օր բոլորը խոսում էին այս դեպքի մասին, բոլորս ուրախ էինք, որ հայ տղան փրկվել էր: Այս դեպքում թշնամին թշնամուն օգնեց:
Ինձ
թվում է, որ մարդիկ միշտ պետք է իրար օգնեն,
անկախ՝ ազգությունից և թշնամությունից:
Комментариев нет:
Отправить комментарий