Աֆրոդիտե[1] կամ Ափրոդիտե (հին հունարեն՝ Ἀφροδίτη, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից) Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Պաշտվում էր նաև որպես պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։ Հեփեստոսի կինը և Արեսի տափածուն էր։
Комментариев нет:
Отправить комментарий