пятница, 26 сентября 2014 г.

Ապոլլոն

Ապոլլոն (հին հունարեն՝ Ἀπόλλων) կամ Ֆոյբոս (հին հունարեն՝ Φοῖβος, «լուսափայլ»), հին հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկը, Զևսի և Լետոյի որդին, Արտեմիս աստվածուհու եղբայրը։
Համարվում էր լույսի, արևի, բնության պայծառ սկզբնավորման աստվածը, արվեստների հովանավոր, մուսաներիառաջնորդ (դրա համար նրան անվանում էին Ապոլոն Մուսեգետես (հունարեն՝ Μουσηγέτης))։
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում: Նրա մայրը՝ Լետոն, հալածված Հերայի ցասումից, ոչ մի տեղ չեր կարող ապաստան գտնել: Հետապնդվելով հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալքիների վրա: Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին: Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս: Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը: Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության: Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա, և իրենց տխուր կանչերով լցնում կղզին: Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլլոնը, և ամենուրեք հորդած պայծառ լույսի հեղեղը: Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով: Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր: Ուշ շրջանում Ապոլլոնի պաշտանումնքի մեջ դեռևս պահպանվել էին տոտեմիզմի հետքեր: Այսպես Արկադիայում տոնում էին գյուղատնտեսության տոնը Ապոլլոնը այդ խնջույքների ժամանկ հանդես էր գալիս ոչխարի կերպարանքով: Նա հին ժամանակաշրջանում հոտերի պահապան աստվածությունն էր: Նար պաշտանմունքի հետքերը տանում են դեպի Փոքր Ասիա: Ապոլլոնը հետզհետե դառնում է աղեղնավոր, ռազմիկ-աստված:

Комментариев нет:

Отправить комментарий