пятница, 26 сентября 2014 г.

Հեբե

Հեբե, Հեբա (հին հուն.՝ Ἥβη , նաև Հեբեա), հին հունական դիցաբանության մեջ[1] պատանկեության աստվածուհին, Զևսի ու Հերայի դուստրը[2] (որոշ հեղինակների մոտ Հերան ծնել է նրան հազարից[3])։ Օլիմպոսում Հեբեն խնջույքների ժամանակ աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոսիա, մինչ նրան կփոխարիներ Հանիմեդը[4]։
Հեբեն համարվում էր Հերակլեսի երկնային կինը և տրվել էր հերոսին կնության՝ որպես Հերայի հետ հաշտության նշան՝ նրա անմահություն ձեռք բերելուց հետո[5]։ Հերան որդեգրեց Հերակլեսին և նրան կնության տվեց Հեբեին[6]։ Նրանց որդիներին կոչեցին Ալեքսիարոս և Անիկետոս[7]։ Դեռատի աստվածուհու սրբազան ծառը եղել է նոճին (կիպարիս)։ Հեբեի պաշտամունքը գոյություն ուներ Ֆլիունտում (Պելոպոննես)։ Հեբեի տաճար մտնող ստրուկը, ըստ Պավսանիասի վկայության, ստանում էր ազատություն։
Հռոմեացիների մոտ Հեբեն նույնացվում էր Յուվենտայի հետ (լատ.՝ Juventa կամ Juventas)։ Պատկերվում էր աղջնակի տեսքով, ծաղկեպսակով, ոսկե բաժակը ձեռքին։ Երբեմն պատկերվել է Զևսի արծվին կերակրելիս[8]։
 Թեթևսոլիկ Հեբեն, Զևսի արծվին կերակրելիս, երկնքից շանթաեռ բաժակը ծիծաղելով թափեց երկրի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий