пятница, 26 сентября 2014 г.

Հերա

Հերա[1] (հին հունարեն՝ Ἥρα), հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։ Քրոնոսի և Ռեայի երրորդ դուստրը, Զևսի կինը և քույրը։ Նաև ԴեմետրայիՀեստիայիԱիդեսի և Պոսեյդոնի քույրը։
Մեծ աստվածուհի Հերային, հենց որ նրան, իր եղբայրների ու քույրերի հետ միասին, բերնից դուրս թափեց Զևսի կողմից պարտված Քրոնոսը, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկինոսի մոտ: Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը: Երկար ապրեց Հերան Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ: Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից:

Комментариев нет:

Отправить комментарий