Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար:
Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել:
Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն1։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղրայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Տիտանն ու Հաբեթոսթեն ըմրոստանում են ավագ եղրոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը։ Այս խռովություններին միջամտում է նրանց քույր Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի։ Համաձայնում են, դաշինք կնքում։ Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա։
Комментариев нет:
Отправить комментарий