суббота, 4 июня 2016 г.

Ամառային ճամբար


Ինձ դուր եկավ ամառային ճամբարի առաջին շաբաթը: Այն հետաքրքիր էր: Այդ ընթացքում մենք գնացինք Խնկո ապոր գրադարան, անցկացվեց վիկտորինա, ես պատասխանեցի շատ հարցերի: Այնտեղ կար չինական անկյուն և այնտեղ ես սովորեցի մի քանի չինարեն բառեր: Կար ընթերցարան, որտեղ տեսա Ուրբաթագիրքը: Կար նաև մի տեղ, որտեղ կային ձայնապնակներ: Մի ուրիշ օր գնացինք Մեղրաձոր, բարձրացանք սար և գտանք մի եկեղեցի , որտեղ կային բազմաթիվ հետաքրքիր բաներ.եկեղեցու մանրակերտը, խաչեր և այլն: Կար մի թունել ,որտեղով բարձրանում էիր եկեղեցու տանիք: Իսկ մյուս օրերին խաղում էինք տարբեր սեղանի խաղեր և տեքստեր էինք թարգմանում բույսերի մասին ռուսերենից հայերեն: Կուզեի , որ մյուս շաբաթվա ընթացքում ավելի շատ ճամփորթությունների գնայինք:



Комментариев нет:

Отправить комментарий