вторник, 19 января 2016 г.

Հունվարի 18
Տեղադրե՛ք բլոգում: 
Բացատրի՛ր ասացվածքները
Աղվեսի վկան իր պոչն է:
Խորամնկին չես բռնի։
Աղքատին ով է տվել արքայություն: 
Աղքատը չի կարող իրեն արքա երևակայել։
Ամեն բանի վերջն է գովելի:
Միչեև վերջ գործդ արա, նոր գովասանքի արժանացիր։
Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իր տեղը;
Իմացիր , թե ոնց պիտի քեզ պաշտպանես։
Ներկայացրո՛ւ, թե քո ընտանիքի անդամները ի՞նչ ասավածքներ են օգտագործում իրենց խոսքում, ինչ իմաստ ունեն դրանք և ո՞ր դեպքում են ասվում/10 նախադասություն/:


Ծնողներս իրենց խոսքի մեջ հաճախ չեն օգտագործում ասացվածքներ։ Բայց երբեմն ինձ դիտողություն անելու փոխարեն ինչ-որ  ասացվածք են ասում։ Օրինակ՝ Ով աշխատի նա կուտի, Ստի ոտքը կարճ է, Գելի գլխին ավետարան են կարդում , ասում է՝ ոչխարս փախավ։

Հունվարի 19

Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակներից մի քանիսը, ընտրի՛ր մեկը և վերլուծի՛ր, արտայատի՛ր մտքերդ առակի վերաբերյալ, գրի՛ր ասելիքը: Աշխատանքը տեղադրե՛ք բլոգում: 

Մի ծեր մարդ իր որդու հետ ցանկանում էր  շուկայում վաճառել իրենց ավանակին։ Նրանք ստիպված էին կենդանուն տանել գյուղի կեղտոտ ճանապարհով մինչև քաղաք։ Նրանք արդեն դուրս էին եկել տանից, երբ հարևանն ասաց.
-Ինչո՞ւ եք երկուսդ քայլում ոտքով, երբ ունեք ավանակ, ձեզանից մեկը թող նստի, իսկ մյուսը թող ուղեկցի։
-Լավ միտք է,-ասաց ծեր մարդը:
Նա որդուն նստեցրեց ավանակի վրա:
Նրանք գրեթե ճանապարհի կեսն անցել էին, երբ ճամփեզրին կանգնած երեք կանայք բարկացան տղայի վրա.
-Դու պետք է ամաչես, որ նստած ես ավանակի վրա, իսկ հայրդ ոտքով քայլում է, մի՞թե ավանակն այնքան թույլ է, որ չի կարող տանել երկուսիդ էլ։
-Դուք շատ ճիշտ եք,-ասաց ծեր մարդը,-մի կողմ քաշվիր, ես էլ նստեմ, որդիս։
Ավանակը տանում էր ծեր մարդուն և նրա որդուն: Նրանք գրեթե հասել էին քաղաք, երբ մի խումբ գյուղացիներ սկսեցին ծիծաղել նրանց վրա.
-Դուք պետք է տանեք այդ խեղճ կենդանուն, այլ ոչ թե այս կենդանին պետք է ձեզ տանի:
-Ես էլ եմ այդպես կարծում,- դժկամորեն ասաց ծեր մարդը և որդու հետ իջավ։
Գյուղացիների ցուցումներով նրանք կապեցին կենդանուն ձողից, որպեսզի ճանապարհի մնացած մասը կարողանան տանել: Բայց, քանի որ նրանք կամուրջ պիտի անցնեին մինչ հասնեին շուկա, ավանակն արձակեց կապերը ձողից, ընկավ հոսանքի մեջ և խեղդվեց.
-Մեր ավանակը սատկեց, սա պիտի դաս լինի մեզ համար,-տխուր ասաց ծեր մարդն իր որդուն,-երբ մենք ցանկանում ենք ամեն ինչ՝  կորցնում ենք ամեն ինչ։


Ես այս առակի հետևության հետ համաձայն չեմ։ Առակը ուզում է ասել, որ պետք չէ բոլորին լսել։ Պետք է ունենալ սեփական կարծիք։

Ես հիմա կարդում եմ Լուսաստղի Որդին գիրքը, որտեղ ներկայացված են հեքաիթներ ու լեգենդներ նոր աշխարհի հնդիկների մասին։

Հունվարի 20

1.Տրված բառերի տառերը փոխելով ստացիր համապատասխան բառը:
Տուն բառից հուր տուն-տուր-հուր
մազ բառից սար մազ-գազ-սազ-սար
լեռ բառից սեգ     լեռ-սեռ-սեգ

2. Հոմանիշներ:
Գրի՛ր ճանապարհ բառի 5 հոմանիշ:  ճամփա, ուղի, կածան, արահետ, շավիղ
Գրի՛ր  մշուշ բառի 3 հոմանիշ: մառախուղ, մեգ, մառ։


3. Գրի՛ր դարձվածքներ գլուխ բառով /ամենաքիչը 4 դարձվածք/ , բացատրի՛ր դրանք: Քո գրած դարձվածքներից ո՞րը կարող ես օգտագործել ուղիղ իմաստով:
գլուխ դնել-ջանք թափել, 2 վիճել
գլուխ կոտրել-նա կոտրեց Կարենի գլուխը / ուղիղ իմաստ/ - տանջվել
գլխի ընկնել-իմանալ, գուշակել
գլուխ տալ- խոնարհվել


5. Կազմի՛ր բարդ բառեր՝ փոխելով տրված բառերի առաջին արմատը:
Գլխապատառ-լեղապատառ, սեղանատուն-գրատուն, արվեստագետ-բնագետ, ներկապնակ-, մազափունջ-ծաղկեփունջ: 



Комментариев нет:

Отправить комментарий