понедельник, 2 ноября 2015 г.

Միտք, որի շուրջ սկսեցի խորհել

Ինձ միշտ հետաքրքրել է  արդյոք մարդիկ կարող են անցյալ գնալ կամ ապագա: Ես ապագա եմ ուզում գնալ, որովհետև ինձ հետաքրքրող շատ հարցեր կան. որտեղ եմ ես ապրելու, ի՞նչ եմ աշխատելու,  և բացի այդ , ինձ հետաքրքիր է ամեն մի օր ,թե ինչ է լինելու: Այդպես ես ամեն ինչին պատրաստ կլինեմ: Նաև ինձ հետաքրքիր է, թե ինչի կհասնի գիտությունը:  Բայց ապագան շատ վտանգավոր բան է, քո բոլոր արածները, անգամ ինչ-որ մեկին բարևելը կարող է  ամբաղջ աշխարհը վերացնել: Անցյալում կուզեի նույնպես լինել , որ ուղղեի սխալներս և իմանայի աշխարհի ամբոջ պատմությունը: Թե ինչպե՞ս են մարդիկ առաջացել, ո՞վ է եղել առաջին հայերեն խոսող մարդը, արդյոք դինոզավրերի դարաշրջանում եղե՞լ են մարդիկ: Դրա համար ես ուզում եմ ստեղծել ժամանակի մեքենա:

Комментариев нет:

Отправить комментарий