воскресенье, 15 февраля 2015 г.
Անակնկալ
Մի տղա է լինում, որ շատ է ուզում կատու պահել: Իսկ փողոցում կար մի կատու: Կատուն մկան հետևից ընկավ և մկանը հետապնդելով՝ ընկավ մի խանութ: Խանութպանի շունը ընկավ կատվի հետևից: Կատուն վազելով խանութից դուրս եկավ և բարձրացավ ծառը: Շունը նրան չնկատեց և գնաց խանութ: Կատուն քնեց ծառին և ընկավ մի մեքենայի վրա: Կատուն այդպես էլ խորը քնած մնաց մեքենայի վրա: Իսկ տերը առանց նրան տեսնելու, նստեց մեքենան և գնաց տուն: Նա տղայի հայրն էր: Երբ նա տուն հասավ, տեսավ իր մեքենայի վրայի կատվին և նվիրեց կատվին իր տղային: Տղան շատ ուրախացավ անակնկալի համար:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий