Երկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին:
Լեռան ե բլրի հիմնական մասերն են ստորոտր, լանջր և գագաթը։
Գագաթր լեռան կամ բլրի ամենաբարձր մասն է, իսկ ստորոտը՝ ամենացածր: Ստորոտի և գագաթի միջև րնկած մասր կոչվում է լանջ: Լեռների սրածայր գագաթներր կոչվում են պիկեր:
Լեռներն ու բլուրներր միմյանցից տարրերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրներր Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչե 200 մ հարարերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռներր Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ ե 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:
Միայնակ լեռներ քիչ են հանդիպում: Դրանցից հայտնի են հրարուխներր, օրինակ’ Արագածը Հայաստանում: Շատ հաճախ լեռներր, միանալով միմյանց, ընդունում են շղթայաձև տեսք և կարող են ձգվել հազարավոր կիլոմետրեր: Լեռների այդպիսի ձևերր կոչվում են լեռնաշղթաներ, օրինակ’ Հիմալայների, Կովկասի, Զանգեզուրի լեռնաշղթաները:
Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և րարձր:
Այն լեռներր, որոնք ունեն 500-ից մինչե 1000 մ բացարձակ բարձրություն, կոչվում են ցածր լեռներ:
Միջին բարձրությամբ լեռներն ունեն 1000-2500 մ բացարձակ բարձրություն, օրինակ’ Կարպատներր, Հայաստանում’ Վիրահայոց լեռներր: Այն լեռներր, որոնց բացարձակ բարձրությունր 2500 մ-ից ավելի է, կոչվում են բարձր, օրինակ’ Հիմալայներր, Ալպերր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի լեռներր:
Ըստ կառուցվածքի’ լեռներր լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:
Ծալքավոր են այն լեռներր, որոնց ապարաշերտերր երկրակեղևի շարժումների հետևանքով բարձրացել, ճկվել են, առաջացրել ծալքեր: Այդպես են գոյացել Կովկասի, Հիմալայան լեռներր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի, Սևանա լեռներր :
Ծալքավոր լեռները միլիոնավոր տարիների րնթացքում քայքայվել և բեկորատվել են’ վերածվելով ծալքաբեկորավոր լեռների, օրինակ’ Ուրալյան լեռներր:
Հրաբխային լեռներր գոյանում են հրաբուխների ժայթքումից: Սրանք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի տարածքին, օրինակ’ Մեծ ե Փոքր Արարատները, Արագածը, Արայի լեռը :
Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռներր, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:
Հին լեռներր ցածր են: Միլիոնավոր տարիների րնթացքում ներծին ե արտածին ուժերի ազդեցությամբ այդ լեռներր քայքայվել և բեկորատվել են, օրինակ’ Ուրալյան լեռները:
ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ
Պարզվում է, որ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը Օլիմպն է’ Մարս մոլորակի վրա: Նրա բարձրությունը 27 կմ է: Այն հանգած հրաբուխ է, որը ժայթքել է մոտ 2 միլիոն տարի առաջ: Այն իր բարձրությամբ մոտ երեք անգամ բարձր է մեր մոլորակի վրա գտնվող Հիմալայների ամենաբարձր գագաթ էվերեստից (բարձրությունը’ 8848 մ):
Комментариев нет:
Отправить комментарий