Համայնքի պատմական անվանումը - Մեծամոր
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Մայիսյան, Մրգաշատ, Ակնալիճ
Համայնքի մակերեսը - 912 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 35կմ
Բնակչության թիվը - 11000
Բնակչության կազմը - հայեր, ռուսներ, եզդիներ, ասորիներ
Տնային տնտեսությունների թիվը - 2700
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատությունները - դպրոց
Մշակութային հաստատությունները – մշակույթի տուն, երաժշտական դպրոց
Մարզական հաստատություններ – սպորտ դպրոց
Արտադրական ձեռնարկություններ – հացի արտադրամաս
Բնակչության հիմնական զբաղմունքը - Աշխատում են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում
Հոգևոր կառույցներ - «Սուրբ Ղազար» եկեղեցի
Մեծամորը քաղաքային համայնք է Արմավիրի մարզում: Մարզկենտրոնից գտնվում է 8կմ հյուսիս-արևելք, Երևան քաղաքից` 42կմ արևմուտք։ Հիմնադրվել է 1969 թ-ին որպես քաղաքատիպ ավան, Հայկական ատոմային կայանի բնակելի ավան, իսկ 1972 թ-ից կազմավորվել է որպես քաղաքատիպ ավան։ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի քաղաքային բնակավյրերի շարքին։
Քաղաքի շրջակայքում կան բրոնզի, երկաթի դարի բնակավայրերի մնացորդներ։
1981 թ-ին քաղաքն ունեցել է շուրջ 12000 բնակիչ, գերազանցապես հայեր, որոնք տեղափոխվել են Հայաստանի և ներկայիս Արմավիրի մարզի այլ բնակավայրերից։ Քաղաքի մասնագիտացման ուղղությունը էներգետիկան է, այն հանդիսանում է որպես միաֆունկցիոնալ քաղաք։ Այստեղ գործում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ 1988 թ-ի դեկտեմբերի երկրաշարժից հետո այն կանգնեցված է եղել վերակառուցման և նորոգման մեծ ծավալի աշխատանքներ տանելու, անվտանգությունը մեծացնելու նպատակով։ Հզորությամբ 2-րդն է` զիջելով Հրազդանի ջերմաէլեկտրակայանին։ Քաղաքում կան նաև մի շարք սննդի արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։
Հողային ֆոնդի մոտ 95% օգտագործվում է որպես բնակավայրի հողեր, որի մոտ 14% տնամերձ հողերն են։ Դրանք հանդիսանում են բանջարանոցներ և պտղատու, խաղողի այգիներ։
Մեծամորը ՀՀ փոքր քաղաքներից է: Գտնվում է Արմավիրի մարզում, մարզկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 800-900 մետր բարձրության, Երևանից մոտ 35 կմ հարավ-արևելք, Երևան-Արմավիր ավտոճանապարհի վրա, Արարատյան հարթավայրային յուրահատուկ կլիմայական ոչ բարենպաստ կիսաանապատային գոտում:
Քաղաքը հիմնադրվել է 1969 թվականին, որպես հայկական ատոմային էլեկտրակայանի բնակելի ավան (1972 թվականին):
Комментариев нет:
Отправить комментарий