пятница, 26 сентября 2014 г.

Հերակլես

Հերակլես[1] (հին հուն.՝ Ἡρακλῆς , լատ.՝ Herculēs, Հերկուլես) հունական դիցարանի[2] հերոս, Զևսաստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին։[3] Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»։
Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել էմիկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։
Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը։

Комментариев нет:

Отправить комментарий