пятница, 26 сентября 2014 г.

Պոսեյդոն

Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών),հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին "ԾովիԱստված"։ Բացի այդ, նրան կոչում էին՝ "Երկիրը- Թափահարող / սասանող"՝ շնորհիվ նրա կարողությանը առաջացնել երկրաշարժներ և "Ձիերի զսպիչ"։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարրերկը։ Աստիճանաբար նա դուռս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ ՆերեոսինՊրոտեոսին, Օվկիանոսին և այլոք։
Կատաղի է այդ աստծո զայրույթը, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ է նա հետապնդում նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեէդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանի ձեռքին, կապտաչյա[1], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթը և գրգռվածությունը, ի տարբերություն Զևսին, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։
Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախա-Օլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։
Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։
Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված 

Комментариев нет:

Отправить комментарий