Տիր՝ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։
Նա եղել է Հայկ Աղեղնավորի ուստրը[1], և համարվել է Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակը, մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչ, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները «անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին, և քարագործ-ճարտարապետներին։[1]
Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն, տոնահանդեսը՝ Տիրական։
Комментариев нет:
Отправить комментарий