Երեք խնձորներ ապրում էին ծառի վրա: Նրանք շատ էին ուզում ճամփորդել: Մի անգամ գյուղացին նրանց քաղում է, հետո դնում մեքենայի մեջ: Խնձորներն ուրախանում են, մտածում են,
որ իրենց երազանքը կատարվեց:
Հետո գյուղացին խնձորները դնում է պարկերի մեջ: Խնձորներն ավելի են ուրախանում:
Գյուղացին վաճառում է խնձորները մի ընտանիքի: Այնտեղ ապրում էր մի չարաճճի տղա: Նա մի անգամ խնձորները թաքուն վերցնում ու իջնում է բակ:
Խնձորները դնում է իր գրպանի մեջ, բայց քայլելիս դրանք պատահաբար ընկնում են մի պարկի մեջ, որը ձեռքին քայլում էր մի տիեզերագնաց: Տիեզերագնացը պատրաստվում էր իր պարկով երկինք թռչելու: Նա
, առանց իմանալու , որ իր պարկում խնձոր կա,
պարկի հետ միասին իր տիեզերանավով թռչում է տիեզերք:
Հենց տիեզերքում էլ երեք խնձորները պարկից դուրս են թռչում ու ընկնում երկիր մոլորակի վրա:
Մի մարդ էլ տեսնելով, որ երկնքից երեք խնձոր է ընկնում` ասում է Ուրեմն հեքիաթը վերջացավ?.
Комментариев нет:
Отправить комментарий